Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ԱՆՇՈ՛ՒՇՏ, ԱՆՎԵՐԱՊԱ՛Հ, ԱՆՏԱՐԱԿՈ՛ՒՅՍ` ՎԱՅՔՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ Է «ԲԱՐԳԱՎԱՃԸ»

«ԱՆՇՈ՛ՒՇՏ, ԱՆՎԵՐԱՊԱ՛Հ, ԱՆՏԱՐԱԿՈ՛ՒՅՍ` ՎԱՅՔՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ Է «ԲԱՐԳԱՎԱՃԸ»
23.03.2012 | 00:00

ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ (Վայոց ձորի մարզպետ)

-Պարոն Բագրատյան, ԲՀԿ-ի համագումարում ես շարունակում եմ նույն հարցը Ձեզ ուղղել` կա՞ «ասող» Վայքի կողմերում, թե՞ չկա:
-Ես էլ նորից եմ ասում` չի՛ կարող լինել «ասող» Վայքի կողմերում, չի՛ եղել և չի՛ լինելու:
-ՀՀԿ-ի համագումարում ես Վայքի «ասողի» հետ զրուցեցի, և նա ասաց, որ, անշո՛ւշտ, անտարակո՛ւյս, անվերապա՛հ` «Հանրապետականը» հաղթելու է Վայոց ձորում:
-Դա իր կարծիքն է: Ես էլ ձեզ ասում եմ` անշո՛ւշտ, անվերապա՛հ, անտարակո՛ւյս, հա՛ս-տա՛տ` Վայքում հաղթելու է «Բարգավաճը»:
-«Միանշանակը» մոռացաք:
-Դուք լրացրիք:
-Ինքը` «ասողը», ասաց, որ յոթանասուն-երեսուն հարաբերություն է եղել նախորդ` 2007-ի ընտրությունների ժամանակ: Իսկ թե ինչե՜ր է անելու ՀՀԿ-ն այս ընտրություններում, ի՜նչ նոր բնագծեր է նվաճելու, ի՜նչ թիվ է ունենալու այս անգամ, «ասաց»` «no cօmment»: Իմա` էն ինչ են անելո՜ւ:
-Քառասունհինգ տոկոսից ավելի, ես, որպես «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված մեծամասնական թեկնածու, 2007-ին ձայն եմ ստացել Վայքում: Աշխատելու եմ, որ այս ընտրություններում այդ քառասունը հիսունի հասնի: ՈՒ կհասնի՛:
-Էլի վա՞տ են Ձեր հարաբերությունները զմիմյանս (ընթերցողին հիշեցնենք, որ Վայքի «ասողը» ՀՀԿ-ական, «ջերմուկիստ» Աշոտ Արսենյանն է):
-Մեր հարաբերությունները ոչ մի անգամ ո՛չ լավ են եղել, ո՛չ վատ:
-Բա ի՞նչ են եղել` «կիսահղի՞»:
-Մարդկային նորմալ հարաբերություններ են եղել: Հիմա ես Ձեզ հետ լա՞վ եմ, թե՞ վատ:
-Նայած` ես ոնց կորոշեմ:
-Մերն էլ է էդպես` նայած ով ոնց կորոշի:
-Փաստորեն, մարզում ոչ միայն «ասող» կա, այլև «որոշող»: Կարո՞ղ է հարցը հասնի «պալաչության». այն է` կռիվ-ղալմաղալ, նկատողություն-ծեծ և այդպե՜ս շարունակ:
-Մի անհանգստացեք, ոչ մի բանի էլ հարցը չի հասնի. մենք շատ ճիշտ հարաբերություններ ենք կառուցել միմյանց հետ:
-Իսկ հիմա կանխատեսեք (դա վատ զբաղմունք է, բայց կանխատեսեք)` ի՞նչ կլինի:
-Կանխատեսված է` ամեն ինչն էլ ու շատ լավ կանխատեսված է: Կանխատեսումն էլ շատ լավ զբաղմունք է, հիանալի զբաղմունք: Լա՛վ է լինելու: Շա՛տ լավ է լինելու:
-Իսկ եթե պարտվեք, շա՞տ եք տխրելու:
-Չէ: Նորի՛ց եմ պայքարելու: Նորի՛ց եմ հաղթելու: Նորի՛ց եմ կանխատեսելու:
Բլիցահարեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ